Ճիշտն ասած, այդքան մտել-դուրս եմ եկել ու ոչ մի անգամ չեմ հանդիպել «Զվարթնոցի» ռուս սահմանապահներին։ Բայց դե, փաստ է, որ այնտեղ են եղել։
Էն, որ «Զվարթնոցում» պիտի լինեին միայն հայ սահմանապահները` դա բնական ու նորմալ է։ Իմաստը չեմ հասկացել, թե ինչու՞ պիտի ուրիշները հսկեն կամ ի՞նչն են հսկում։
Լավ, ասենք՝ հանում են, նորմալ հանել չի՞ ստացվում սրանց մոտ։ Օրինակ, էն ժամանակ, երբ ամեն ինչ հանգիստ էր, լարվածություն չկար։ Ինչու՞ պիտի դա արվի լարված պահին, ի՞նչ պարտադիր էր։
Էլ չեմ ասում, թե ի՞նչ գործ ունեն ինչ-որ խմբեր գնան ցույցեր անեն «Զվարթնոցում» ու ռուսներից պահանջեն հեռանալ։ Պահանջ ունե՞ք, սեփական կառավարությունից պահանջեք, թող նրանք հանեն։ Գնացել ռուս սահմանապահից ի՞նչ եք պահանջում։ Նա ո՞նց կարող է ձեր նմանների պահանջով հեռանալ կամ մնալ։ Նա իր գործն է անում։ Հրաման կտան հեռանալ` կհեռանա. կասեն մնա` կմնա։
Հա, մեկ էլ ու՞ր են կորել էն «հանճարները», խի՞ չեն ասում` Պուտինն ա ասել Նիկոլին, որ «Զվարթնոցից» ռուսներին հանի։
Ասեք, է՛լի, մեկ է, մի բան ավել, մի բան պակաս,
ո՞վ է հիշելու։
Հա, մի բան էլ. բա թուրքական սահմանից ե՞րբ եք հանելու։ Թե՞ դուխներդ չի հերիքում։
Միհրան Միրզոյան